Մատչելիության հղումներ

Գործարկվեց Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման SCADA համակարգը


Այսօր Երեւանում կայացել է Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման եւ կարգավարական կառավարման SCADA համակարգի գործարկման արարողությունը, որին ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրել է համակարգի հնարավորությունները, ներդրված հատուկ ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր է օպտիմալացնել արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը, հասնել կորուստների նվազեցման, ճշգրիտ կանխատեսումներ եւ համակարգի կայունության հաշվարկներ կատարել:

Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրականացնել էներգահամակարգի կառավարումը` հիմնվելով իրական ժամանակում հավաքագրված տվյալների վրա, ինչպես նաեւ բարձրացնել էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը:

Նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով: Առաջին փուլի իրականացման նպատակով Հայաստանի կառավարության եւ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջեւ (ներկայումս` Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն) կնքվել է վարկային համաձայնագիր:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` SCADA համակարգի գործարկման արարողությանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասահարու Կոնոն, ով նախագիծը համարելով հայ - ճապոնական բարեկամության եւ համագործակցության լավագույն օրինակներից մեկը` նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է այսուհետ եւս աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG