Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարելով` Վահրամ Թաթիկյանը ընդգծեց, թե բողոքի ծայրահեղ այս միջոցին է դիմում Պանթեոնի հարեւանությամբ դելֆինարիում կառուցելու` Երեւանի քաղաքապետարանի որոշման դեմ:
Կոմիտասի անվան զբոսայգում` մեծանուն հայերի գերեզմանատան հարեւանությամբ դելֆինարիում կառուցելը Թաթիկյանը որակում է «աբսուրդ, հանցագործություն եւ սրբապղծություն»` պահանջելով ապամոնտաժել արդեն կիսով չափ պատրաստ շինությունը:
«Քաղաքապետարանը, հերթական անգամ թաքնվելով ինչ-որ մարդկանց հետեւում, շահավետ օբյեկտ է սարքում` խաթարելով այգու հոգեւոր մթնոլորտը», - հայտարարեց արվեստագետը:
Հայաստանում առաջին դելֆինարիումը կառուցվում է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ` Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու վերանորոգման ծրագրի շրջանակներում: Շինարարական աշխատանքները այս պահին էլ շարունակվում են, ամբողջությամբ պատրաստ է 5 մետր խորությամբ, 18 մետր շառավղով ջրավազանը։
Նախագծի համաձայն` դելֆինարիումը աշխատելու է ողջ տարին. ամռանը` բացօթյա, իսկ ձմռանը փակվելու է ապակյա ծածկով։ Կառույցը նախատեսված է 900 հանդիսատեսի համար։
Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն` դելֆինարիումը կառուցելով քաղաքապետարանը նպատակ ունի վերականգնել անմխիթար վիճակում գտնվող զբոսայգին, այդ կերպ նաեւ զերծ պահել զբոսայգին խայտաբղետ կառուցապատումներից ու կամայականություններից, իսկ դելֆինարիումի շահագործումից ստացված եկամուտներն ամբողջությամբ ուղղվելու են զբոսայգու բարեկարգման եւ պահպանման նպատակին։
Դելֆինարիումի կառուցմանը դեմ են արտահայտվել մի շարք հասարակական կազմակերպություններ: Մասնավորապես, էկոլոգիական դաշինքի անդամ 50 կազմակերպություններ նամակ են ուղղել Երեւանի քաղաքապետին` պահանջելով մի շարք փաստաթղթեր, այդ թվում` այգու ներսում նման կառույցի շինարարության թույլտվություն, ծովային կենդանիների Հայաստան ներկրման եւ շահագործման թույլտվություն, ինչպես նաեւ բնապահպանական փորձագիտության եզրակացություն: Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Թռչնասերների» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը` քաղաքապետարանից դեռեւս պատասխան չեն ստացել: