Մատչելիության հղումներ

Թուրք դատախազները Երեւանում նիստի են մասնակցում


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր առանձնազրույց է ունեցել Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրային դատախազներ Ահմեդ Թասյուրտի եւ Օմար Յանարի հետ:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները կարեւորել են հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը, երկու ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Աղվան Հովսեփյանը հույս է հայտնել, որ անմիջական եւ անհատական շփումները կնպաստեն երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ձեւավորմանը:

Հայաստանի գլխավոր դատախազը ընդունել է նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ցելլի գլխավոր դատախազ Հարալդ Ռենջին:

Գերմանիայի եւ Թուրքիայի պատվիրակները ժամանել են` մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG