Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը մեկնել է Ղրիմ` մասնակցելու ԱՊՀ-ի հանդիպմանը


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Ուկրաինա (Ղրիմ, Պարտենիտ)` ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Խորհրդի նիստում, որը կկայանա վաղը, օրակարգի համաձայն կքննարկվի 21 հարց ԱՊՀ-ի պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ կընդունվեն հստակ որոշումներ ընդհանուր գործունեության ծավալման եւ ակտիվացման ուղղությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստում կքննարկվեն նաեւ խորհրդի աշխատանքային մարմինների գործունեության արդյունքները եւ կհաստատվի խորհրդի 2011 թվականի աշխատանքային պլանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG