Ռուսական ռազմական ստորաբաժանումները նախօրեին լքել են Հարավային Օսիային անմիջականորեն սահմանակցող վրացական Փերեւի բնակավայրը, որն օկուպացված էր 2008 թվականի ռուս - վրացական պատերազմից ի վեր: Այս տեղեկատվությունը հաստատել է Վրաստանում Եվրամիության դիտարկման խմբի մամլո խոսնակ Վիրջինիա Անտոնիոնին:
Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ` ռուսական ստորաբաժանումների հեռանալուց անմիջապես հետո բնակավայր են մուտք գործել վրացական ոստիկանական ուժերը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ` ռուսական ստորաբաժանումների հեռանալուց անմիջապես հետո բնակավայր են մուտք գործել վրացական ոստիկանական ուժերը: