Մատչելիության հղումներ

Բնապահպանի պնդմամբ, բլոկադայի տարիների ավարտից հետո ծառահատումների թիվն աճել է


«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի խոսքով, վերջին տարիներին Հայաստանում գրանցվել է ապօրինի ծառահատումների նվազում:

«Մոտավորապես 450 հազար ապօրինի հատում է արձանագրվել 1994 թվականին: Այս տարիների ընթացքում, բնականաբար դա աստիճանաբար նվազել է, եւ 2008-9 թվականներին արձանագրված ապօրինի հատումների թիվը ընդամենը կազմում է 2200-2300», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մաթեւոսյանը:

«Հայտանառ»-ի տնօրենի խոսքով, 90-ական թվականներին` պայմանավորված էներգետիկ ճգնաժամով, ապօրինի հատումներից մեծ վնասներ են կրել Լոռու եւ Տավուշի մարզերի անտառային տարածքները, հատկապես մեծ բնակավայրերին հարակից անտառները:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը, սակայն, փաստում է, թե 90-ականներին` Հայաստանի տնտեսական բլոկադայի տարիներին, արձանագրվել է տարեկան 500 հազար մետր խորանարդ ծառահատում: Վկայակոչելով ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալները` բնապահպանը հակադարձում է, թե բլոկադայի տարիների ավարտից հետո ծառահատումների թիվն աճել է: Բնապահպանը պնդում է, թե ապօրինի ծառահատումները արդյունք են գործող կազմակերպված խոշոր բիզնեսի:

Իր հերթին` «Հայանտառի» տնօրենը հավաստիացնում է, թե 2004 թվականից ի վեր կազմակերպված փայտանյութի խոշոր բիզնես Հայաստանում չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG