Մատչելիության հղումներ

Ադրբեջանը եւ Թուրքիան նախատեսում են զենքի եւ զինամթերքի համատեղ արտադրություն կազմակերպել


Թուրքական MKEK ընկերությունը Ադրբեջանի հետ քննարկում է հրաձգային զենքի ու ռազմամթերքի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցեր։

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության եւ թուրքական ընկերության միջեւ 1 միլիոն 150 հազար դոլար արժողությամբ համաձայնագիր էր ստորագրվել համատեղ զենք ու զինամթերք արտադրելու համար։ Ներկայումս արտադրվում են տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով թուրքական MKEK ընկերությանը, հաղորդում է, որ 2011 թվականից նախատեսվում է նոր զինատեսակների համատեղ արտադրություն, մասնավորապես` դիպուկահարային հրացաններ, մերձամարտի համար նախատեսված ատրճանակ-ինքնաձիգ եւ թմբուկային ականանետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG