Մատչելիության հղումներ

ԵՄ - Հայաստան ենթակոմիտեի անդրանիկ նիստը` Երեւանում


Վաղը Երեւանում գումարվելու է Եվրամիություն - Հայաստան Էներգետիկայի, միջուկային անվտանգության եւ շրջակա միջավայրի ենթակոմիտեի անդրանիկ նիստը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն` ենթակոմիտեն քննարկելու է էներգետիկայի ոլորտի վերջին զարգացումները Հայաստանում եւ Եվրամիությունում, տարածաշրջանում էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաեւ միջուկային անվտանգության խնդիրները, այդ թվում` Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործումից հանելու ուղղությամբ քայլերը:

Քննարկվելու են նաեւ տրանսպորտի ոլորտի վերջին զարգացումները, Հայաստանի բնապահպանական քաղաքականության եւ կառավարման զարգացումները, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության եւ քաղաքացիական պաշտպանության հարցեր:

Հայկական կողմից նիստը համանախագահելու է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, իսկ ԵՄ-ի կողմից` Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության «Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա եւ Հարավային Կովկաս» ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG