Մատչելիության հղումներ

Կոսովոյի խորհրդարանի արտահերթ ընտրությունները կանցկացվեն փետրվարի 13-ին


Կոսովոյի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յակուպ Կրասնիչին ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն գալիք փետրվարի 13-ին:

Արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը ծագել է Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուի հրաժարականից հետո: Ընտրվելիք խորհրդարանի առաջնահերթ խնդիրը լինելու է նոր նախագահի ընտրությունը:

Սեյդիուն հրաժարական էր ներկայացրել սեպտեմբերի վերջին, երբ Սահմանադրական դատարանը վճռեց, որ նա խախտել էր օրենքը` նախագահ ընտրվելուց հետո պահպանելով Կոսովոյի ժողովրդավարական լիգայի ղեկավարի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG