Ավստրիան պետք է վերջ տա երեխաների ձերբակալություններին եւ դադարեցնի լավ ինտեգրված ու ապաստանի հարցում մերժում ստացած ընտանիքների արտաքսումը, երեկ հայտարարել են Amnesty International-ը եւ երեք այլ իրավապաշտպան կազմակերպություններ:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարության հեղինակները գտնում են, որ Ավստրիան պետք է ավելի լավ պաշտպանի ոչ-ավստրիացի փոքրամասնությունների իրավունքները եւ ավելի մեղմ լինի` մարդասիրական հիմքի վրա թույլ տալով երկրում մնալ ապաստան հայցող երիտասարդներին ու նրանց ծնողներին:
Օրեր առաջ Ավստրիայում ձերբակալվել եւ հայրենի Կոսովո են արտաքսվել 8-ամյա երկվորյակները եւ նրանց հայրը: Երկրում մնացել է ընտանիքի մայրը, ով հոգեբուժական օգնություն է ստանում: Ընտանիքը Ավստրիայում էր 2004 թվականից:
Associated Press-ը հայտնում է նաեւ 14-ամյա հայ աղջկա մասին, ով անհետացել էր չորեքշաբթի օրը` մինչ ոստիկանությունը նրան դպրոցից կվերցներ եւ կվտարեր երկրից: Աղջկա մայրը հսկողության տակ է` նրա ինքնասպանության իրական վտանգի պատճառով:
Այսօր ավստրիական լրատվամիջոցները տեղեկացնում են աղջկա հայտնվելու մասին` այլ մանրամասներ չփոխանցելով: