Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:
«Օգտվելով առիթից` Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ եւ հաջողություն մաղթել Ռուսաստանի տնտեսության վերելքի ուղղությամբ կատարվող լայնամասշտաբ ձեռնարկումներին` համոզմունք հայտնելով, որ բարեկամ Ռուսաստանի տնտեսական հզորացումը նաեւ զարգացման լուրջ ազդակ է Հայաստանի տնտեսության համար», - ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Հայաստանի նախագահը եւ Ռուսաստանի վարչապետը քննարկել են հայ - ռուսական համագործակցության օրակարգային խնդիրներ:
Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին նշեց իր ծննդյան 58-ամյակը: