Մատչելիության հղումներ

Քաղաքացիները կիմանան` ովքեր են բաժնետիրական ընկերությունների սեփականատերերը


Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն տվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք նպատակ ունեն կարգավորել մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընկերության բաժնետերերի ռեեստրում ներառված տեղեկությունների թույլատրելի օգտագործման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ արգելել բաժնետերերի անհատական տվյալներ բովանդակող տեղեկությունների տարածումը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը սույն փոփոխությունները կարեւորեց այն հանգամանքով, որ քաղաքացիներն այսուհետեւ կկարողանան իմանալ, թե ովքեր են բաժնետիրական ընկերությունների սեփականատերերը։

«Մեր պետությունը պարտավոր է համապատասխան միջավայր ապահովել, որպեսզի այդ տեղեկությունը բաց լինի բոլոր ձեռնարկությունների համար», - նշեց վարչապետը։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG