Միացյալ Նահանգներում հայկական հանցավոր խմբավորումները մեղադրվում են կեղծ փաստաթղթերի միջոցով առողջապահական համակարգից ավելի քան 163 միլիոն դոլար կորզելու համար, տասնյակ մարդիկ ձերբակալված են։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
The Wall Street Journal-ի փոխանցմամբ` չորեքշաբթի օրը իրավապահ մարմինները հայտնել են, որ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում հիմնադրված ամերիկա-հայկական կազմակերպված հանցախմբերը մեղադրվում են բժիշկների եւ հիվանդների ինքնությունը հաստատող գողացված տվյալների միջոցով դաշնային առողջապահական համակարգից տասնյակ միլիոնավոր դոլարներ խաբեությամբ կորզելու մեջ։
Նյու Յորքում դատախազությունը ավելի քան 40 մարդու մեղադրանք է առաջադրել առողջապահական համապետական համակարգից կեղծ ստացականների միջոցով ավելի քան 100 միլիոն դոլար կորզելու համար, ձերբակալություններ են կատարվել նաեւ Օհայո, Նյու Մեքսիկո եւ Ջորջիա նահանգներում։
Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները չորեքշաբթի առավոտյան 20 մարդու են ձերբակալել Նյու Յորքում, ձերբակալություններ են կատարվել երկրի այլ վայրերում, հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի Նյու Յորքի գրասենյակի մամուլի խոսնակ Ռիչարդ Կոլկոն։
Associated Press-ը եւս հաղորդում է Մանհեթենի դատախազության կողմից կատարված ձերբակալությունների ու մեղադրանքի լուրը, նշելով, որ ըստ իրավապահների` որոշ կասկածյալներ կապ ունեն հայկական կազմակերպված հանցախմբերի հետ։ Նշվում է, որ չորեքշաբթի երեկոյան դաշնային դատարանը կասկածյալներին ներկայացնելու է խաբեությամբ գումարներ շորթելու մեղադրանք։
The Los Angeles Times-ի վկայությամբ` Հետաքննություների դաշնային բյուրոյի խոսնակ Լաուրա Այմիլերն ասել է, թե ավելի քան 400 գործակալներ են համագործակցել այս գործը բացահայտելու համար, գործ, որը նա բնութագրել է մեքենայություն առողջապահական համակարգում անհատական տվյալներ գողանալու միջոցով։