Վարչական դատարանը երեքշաբթի օրը ետ է վերադարձրել Երեւան քաղաքի 116 բնակիչների հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, որի պահանջն էր անվավեր ճանաչել Ուսանողական այգու տարածքում շինարարության թույլտվությունները:
Համահայցվորների պնդմամբ, այգում իրականացվող շինարարության թույլվությունները տրամադրվել են` ոտնահարելով կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին քաղաքացիների իրազեկման, քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը եւ որոշումների ընդունմանը նրանց մասնակցության իրավունքը, իսկ կառուցապատման արդյունքում խախտվում են համահայցվորների առողջ ու բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը եւ հանգստի իրավունքը:
ՀՀ վարչական դատարանը վերադարձրել է հայցը` պատճառաբանելով, որ համահայցվորների կոնկրետ իրավունքները չեն խախտվել:
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներից Արթուր Աֆթանդիլյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ այսօր համահայցվորները բողոք են ներկայացրել ՀՀ վարչական դատարան: