Հադրութում տեղակայված զորամասերից մեկում շարքային Սամվել Խաչատրյանի մահվան գործով 7 զինծառայողներ են ձերբակալվել:
Խաչատրյանի դին` կախված վիճակում, հայտնաբերվել էր հոկտեմբերի 3-ին` զորամասի նկուղում:
«Ձեռնարկված անհրաժեշտ եւ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, բռնություններ են գործադրել Սամվել Խաչատրյանի նկատմամբ, հայհոյանքներով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հայաստանի քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ») եւ 375-րդ հոդվածի 2-րդ մասով («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ») նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալված են մարտկոցի հրամանատարը, պարտադիր ժամկետային ծառայող երեք սերժանտ եւ երեք շարքային զինծառայողներ, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը: