Մատչելիության հղումներ

«Մուսավաթ»-ը դրական է գնահատում ՀՀՇ-ի հետ ստորագրած հռչակագիրը


Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը դրական է գնահատում Հայաստանի «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) եւ Վրաստանի հանրապետական կուսակցությունների հետ հոկտեմբերի 8-ին գերմանական Պոտսդամ քաղաքում ստորագրած հռչակագիրը:

«Մուսավաթ» կուսակցությունը Կովկասի ամենահին քաղաքական կուսակցությունն է եւ գիտի` ինչպես, որտեղ եւ ինչ փաստաթղթի տակ դնի իր ստորագրությունը», - 1news.az ինտերնետային պարբերականին ասել է «Մուսավաթ»-ի գործադիր քարտուղար Արիֆ Հաջիլին:

«Մենք դրական ենք գնահատում համագործակցության մասին հռչակագրի ստորագրումը Հարավային Կովկասի կուսակցությունների հետ: Առավել եւս, որ այդ համաձայնության մեջ բոլոր երեք կուսակցությունները իրենց առջեւ նպատակ են դնում ինտեգրումը եվրոպական հանրությանը, տարածաշրջանում խաղաղության եւ ժողովրդավարության հաստատումը», - հայտարարել է Հաջիլին:

Նշելով, որ հենց Հայոց համազգային շարժման կառավարման օրոք են «օկուպացվել Ադրբեջանի տարածքները», նա հավելել է, թե «Մուսավաթ»-ը ամեն ինչ հիշում է, բայց ՀՀՇ-ն այժմ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերից առավել կառուցողական դիրքորոշումն ունի Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում:

«Մենք համարում ենք, որ տարածաշրջանում ժողովրդավարության, խաղաղության եւ բարգավաճման հաստատումը կարող է մոտեցնել երկրներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», - ասել է Հաջիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG