Ֆրանսիայում արդեն երկրորդ օրը շարունակվող գործադուլը կազմալուծել է երկրի տրանսպորտային համակարգը:
«Ֆրանսպրես» լրատվական գործակալության վկայությամբ` Փարիզի տրանսպորտային ցանցի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը նախօրեին կողմ է քվեարկել գործադուլը այսօր շարունակելուն:
Գործադուլի պատճառով խաթարվել է, մասնավորապես, Փարիզի մետրոպոլիտենի, մայրաքաղաքը արվարձանների հետ կապող, ինչպես նաեւ ներպետական երթուղիները սպասարկող գնացքների աշխատանքը:
Երեքշաբթի օրվա գործադուլը ամենամեծն էր կենսաթոշակային բարեփոխումների դեմ տարեսկզբին ծայր առած բողոքի ակցիաներից: Արհմիությունների գնահատմամբ` փողոցներում իրենց բողոքն արտահայտող ցուցարարների թիվը երեկ կազմել է 3.5 միլիոն, ոստիկանության պնդմամբ` 1.23 միլիոն մարդ:
Նախագահ Նիկոլա Սարկոզիի նախաձեռնած բարեփոխումներով նախատեսվում է կենսաթոշակային տարիքը Ֆրանսիայում հասցնել 62 տարեկանի` ներկայիս 60-ի փոխարեն: