Մատչելիության հղումներ

Մոսկվայի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիան ավարտվել է ձերբակալություններով


Մոսկվայի քաղաքապետարանի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել են երկու իրավապաշտպաններ` «Հանուն մարդու իրավունքների» համառուսաստանյան շարժման ղեկավար Լեւ Պոնոմարյովը եւ «Ձախ ճակատ» շարժման առաջնորդ Սերգեյ Ուդալցովը:

«Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը Ուդալցովին վկայակոչելով հաղորդում է նաեւ 20 այլ ձերբակալվածների մասին:

Քաղաքապետների եւ նահանգապետների ուղղակի ընտրություններ պահանջող ակցիան ոստիկանությունը երեկ երեկոյան արագ ցրել է:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ` իրավապաշտպանները ուշ երեկոյան ոստիկանությունից ազատ են արձակվել, սակայն նրանց դատարան են հրավիրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG