Դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ առավոտյան ուսուցիչն արցունքն աչքերին եկել ու ասել է, որ «ինքը խայտառակել է դպրոցի պատիվն ու ցանկանում է աշխատանքից ազատվել»:
Տնօրենը պատմության ուսուցչին որակեց իբրեւ նուրբ ներաշխարհ ունեցող, չափազանց բարի ու հավասարակշռված մարդու եւ արժանավոր մասնագետի: Նա այս դպրոցում 4 տարվա աշխատանքային փորձ ուներ: Չնայած իր բնորոշմանը` տիկին Մատղաշյանը չի արդարացնում Գեւարգիզովի արարքը:
Դասարանում, որտեղ տեղի էր ունեցել դեպքը, աշակերտները միաբերան պնդեցին, որ մեղավորությունն իրենցն է, որ պատրաստվում են ներողություն խնդրել ու պահանջել իրենց ուսուցչի վերադարձը: Իսկ դպրոցի բակում կանգնած երեխաների կարծիքը տրամագծորեն տարբերվում էր տվյալ դասարանի աշակերտների կարծիքից: Նրանք ասացին, որ տարբեր ուսուցիչների կողմից ծեծի դեպքեր դպրոցում եղել են: Առանց անուններ հնչեցնելու` երեխաները մի քանի դեպքեր պատմեցին:
Կատարվածի առթիվ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել` ընդգծելով, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը այս ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնասյուներից է, եւ դպրոցում բռնության յուրաքանչյուր դրսեւորում անընդունելի ու դատապարտելի է: Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ` դպրոցի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն: Միեւնույն ժամանակ բոլոր տնօրեններին հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել դպրոցներում` բացահայտելու մանկավարժին ոչ վայել դրսեւորումները:
Քրեական հետախուզության գլխավոր վարչության, անչափահասների գծով բաժնի պետ Նելլի Դուրյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս պահին գործն ընթացքի մեջ է, բայց իրավիճակն ավելի է բարդանում, քանի որ «տուժած» աշակերտը բացակայում է երկրից: