Մատչելիության հղումներ

Երեւանում կկայանա ԱՊՀ-ի Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի նիստը


Հոկտեմբերի 13-15-ը Երեւանում տեղի կունենա ԱՊՀ-ի Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 8-րդ նիստը:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` նիստին մասնակցելու են ներկայացուցչական պատվիրակություններ Բելառուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Ղրղըզստանից, Ղազախստանից, Տաջիկիստանից, Հայաստանից, ԱՊՀ-ի գործադիր կոմիտեից:

Կքննարկվեն ստորագրված երկկողմանի համաձայնագրեր, տեխնիկական անվտանգության նկատմամբ պետական հսկողության իրականացման մեթոդներ, մասնակից պետություններում տեղի ունեցած տեխնածին վթարների վերլուծություններ, տեխանվտանգության ապահովման գործողություններ եւ այլ հարցեր:

Բացման խոսքով հանդես կգա Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG