Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ղեկավար անդամ, կուսակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մասնակցում է երկուշաբթի օրը Ադրբեջանի մայրաքաղաքում բացված Սոցինտերնի երկօրյա համաժողովին:
Համաժողովի նիստի օրակարգի հիմնական թեման, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Դաշնակցության անդամ Հարություն Հարությունյանը, եղել են տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հարցերը:
Կիրո Մանոյանը Բաքվում հարցազրույցներ է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Մանոյանին հարցրել են նաեւ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ: Մանոյանը պատասխանել է, որ խորհրդարանական ընդդիմության մի մասը Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել Ազգային ժողով, մինչդեռ խորհրդարանական մեծամասնությունը դեմ է այս պահին Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը:
Հարցին, թե ինչպես կարելի է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Մանոյանը պատասխանել է. - «Միայն Հարավային Կովկասում ժողովրդավարություն հաստատելով»:
«Ժողովրդավարությունը կնպաստի երկրներից յուրաքանչյուրում հակամարտությունների լուծմանը», - հայտարարել է Դաշնակցության ղեկավար անդամը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը վերաբերող հարցին ի պատասխան Կիրո Մանոյանը ասել է, որ համանախագահները «իրոք հասկացել են առկա հիմնական խնդիրները». - «Ամենակարեւորն այն է, որ նրանք հասկացել են` խնդիրը չի կարող կարգավորվել` Ղարաբաղին պարտադրելով նորից մտնել Ադրբեջանի կազմի մեջ»:
Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ նիստի ընթացքում վիճաբանություն է եղել Դաշնակցության պատվիրակության եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ:
«Որովհետեւ Ադրբեջանի ներկայացուցիչը դժգոհություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից, եւ Կիրո Մանոյանը ուղղակի պատասխանել է, թե ինչու է ադրբեջանական կողմը դժգոհ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջարկներից, որովհետեւ այդ առաջարկները Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ներգրավելու հնարավորություն չեն տալիս: Որից հետո ադրբեջանցին շատ չոր արձագանքել է դրան, եւ կասեցվել է Լուիս Այալայի կողմից», - փոխանցեց Հարություն Հարությունյանը:
Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան նաեւ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը «պետք չէ տարիներ ձգել»: Նրա խոսքով, հարցը պետք է այնպես կարգավորել, որպեսզի երկու երկրների ժողովուրդները «խաղաղության մեջ ապրեն»:
«Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային բնույթ է ստացել եւ անհանգստացնում է մեզ բոլորիս», - հայտարարել է Այալան` հավելելով, որ Սոցինտերնը «կարող է դերակատարություն ունենալ կողմերի միջեւ քաղաքական երկխոսություն սկսելու հարցում»:
Երկուշաբթի օրը Բաքվում Կիրո Մանոյանը անդրադարձել է նաեւ հայ - թուրքական հարաբերություններին։
Դաշնակցության մամլո դիվանի տարածած հաղորդագրության համաձայն` նա հույս է հայտնել, որ մի օր երկխոսությունը կկայանա, բայց, մինչ այդ Թուրքիան պարտավոր է հրաժարվել բոլոր նախապայմաններից: «Որպեսզի հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ Երեւանի եւ Անկարայի միջեւ, Թուրքիան պետք է հրաժարվի նախապայմաններից: Հակառակ դեպքում` հնարավոր չեն որեւէ տեսակի հարաբերություններ երկու երկրների միջեւ», - ասել է Մանոյանը:
Ըստ հաղորրդագրության` «ակնկալվում էր, որ Սոցինտերնի հանձնախմբի Բաքվի ժողովին կմասնակցեն նաեւ Թուրքիայի ժողովրդա - հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, սակայն ինչպես երեւանյան նիստին, այնպես էլ Բաքվի` նրանք չեն ժամանել»։
Դաշնակցության մամլո դիվանը հայտնում է, որ կուսակցությունը 1996 թվականին նորից դարձել է Սոցիալիստական ինտերնացիոնալի անդամ, որին առաջին անգամ անդամագրվել է 1907 թվականին։
Մամլո դիվանը տարածել է նաեւ Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանի հայտարարությունը, որում ընդգծվում է այդ հավաքին մասնակցելու կարեւորությունը։
«Սոնցինտերնը այն ֆորումն է, որտեղ գործընթացները կարելի է առաջ տանել, քանի որ այս կազմակերպության հիմնական նպատակը տարաձայնություններին, կոնֆլիկտներին արդար լուծում գտնելն է: Մեր պատվիրակությունը պատշաճ կերպով ներկայացավ ու հայտնեց բանակցային գործընթացի առնչությամբ իր տեսակետը, նաեւ` Սոցինտերնից իր ակնկալիքները», - ասել է դաշնակցական գործիչը։
Հանձնախմբի Բաքվում գումարված ժողովը ավարտվում է երեքշաբթի օրը։