Մատչելիության հղումներ

«Ջինդալլահ» խմբավորումը սպառնում է հրապարակել Իրանի միջուկային օբյեկտի գերյալ աշխատակցից ստացված տեղեկությունները


Իրանում սուննի մահմեդականների «Ջունդալլահ» զինյալ խմբավորումը հայտարարել է, թե պատանդ է պահում Իսֆահան նահանգի միջուկային օբյեկտներից մեկի աշխատակից Ամիր Հոսեյն Շիրանիին:

Խմբավորումը իշխանություններից պահանջում է ազատ արձակել բանտերում գտնվող իր անդամներին` հակառակ դեպքում սպառնալով հրապարակել Շիրանիից ստացված տեղեկությունները:

Իրանի իշխանությունները հաստատել են Շիրանիի առեւանգման փաստը` նշելով, սակայն, որ նա որեւէ գաղտնի տեղեկության չի տիրապետում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG