Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը ուրբաթ օրը տարավ իր առաջին հաղթանակը` Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 3:1 հաշվով առավելության հասնելով B խմբի առաջատարներից մեկի՝ Սլովակիայի հավաքականի նկատմամբ։
Հայաստանի հավաքականից գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը (23-րդ րոպե), Գեւորգ Ղազարյանը (50-րդ րոպե) ու Հենրիխ Մխիթարյանը (89-րդ րոպե)։ Սլովակների միակ գնդակը խփեց Վլադիմիր Վայսը (37-րդ րոպե)։
Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով խաղին հետեւում էր երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ միասին:
Այժմ Հայաստանը 3 խաղից հետո ունի 4 միավոր եւ B խմբի մրցաշարային աղյուսակում 4-5-րդ տեղերն է կիսում Մակեդոնիայի հետ: Աղյուսակի առաջին երեք հորիզոնականները 6-ական միավորով զբաղեցնում են Սլովակիայի, Ռուսաստանի եւ Իռլանդիայի թիմերը:
Ընտրական մրցաշարի հաջորդ հանդիպումը եւս Հայաստանի հավաքականը կանցկացնի Երեւանում, ուր հոկտեմբերի 12-ին կընդունի Անդորրայի թիմին: Անդորրան պարտվել է մինչ այժմ անցկացրած բոլոր երեք խաղերում եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Նախորդ փուլում Սլովակիայի թիմը արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել էր Ռուսաստանին:
Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում այս տարի անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբում Սլովակիայի թիմին 2:3 հաշվով պարտվելուց հետո աշխարհի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը հրաժեշտ տվեց մրցաշարին:
Միջազգային լրատվական գործակալությունները Հայաստանի հավաքականի հաղթանակը B խմբի ֆավորիտի նկատմամբ համարում են հոկտեմբերի 8-ի ֆուտբոլային օրվա թերեւս ամենամեծ սենսացիան` շեշտելով հայ ֆուտբոլիստների գերազանց խաղը:
«Հայաստանում կրած 1:3 հաշվով պարտությունը հարված էր Ուկրաինայում եւ Լեհաստանում անցկացվելիք [Եվրո - 2012-ի] եզրափակիչ փուլում հանդես գալու` Սլովակիայի ակնկալիքներին», - նկատում է, մասնավորապես, DPA գործակալությունը: