Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կայցելի Հունաստան եւ Կիպրոս


Երկուշաբթի երեկոյան Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան:

Աթենքում Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի, խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուի, Հունաստանի խորհրդարանի Եվրոպական հարցերով եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների, Հունաստան - Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, խորհրդարանական կուսակցությունների ղեկավարների, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նեա Զմիրնիում պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության նահատակների հուշակոթողին:

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Հունաստանից կմեկնի Կիպրոս:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Նիկոսիայում նախատեսված են հանդիպումներ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, Նիկոսիայի քաղաքապետ Էլենի Մավրուի, Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Նախատեսված է հանդիպում նաեւ Ֆամագուստայի քաղաքապետ, Կիպրոսի խորհրդարանի նախկին նախագահ Ալեքսիս Գալանոսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG