Ազգային ժողովում օրինագծի քննարկման ժամանակ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, առաջարկելով հետաձգել օրինագծի քվեարկությունը մինչեւ հաջորդ քառօրյա, դիմեց խորհրդարանական մեծամասնությանը. - «Հայցում եմ եւ խնդրում եմ ձեր զորակցությունը, որ սա դառնա համազգային նախագիծ, համապետականորեն քննարկված բոլոր ուժերի կողմից, համախոհաբար մտնի օրակարգ, եւ մենք միասին քննենք` երբ է թե' բովանդակության, թե' դասակարգային, թե' ժամանակային առումով ճշգրիտ պահը»:
Հարցին, թե արդյոք Հանրապետական խմբակցությունը մտադրություն ունի անցկացնել համապետական քննարկում, Արտակ Զաքարյանը արձագանքեց. - «Հայաստանը միջազգային 192 սուբյեկտներից մեկն է, որը եւս այդ գործընթացին [Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման] պետք է մասնակցի: Բայց միաժամանակ նաեւ Հայաստանը այսօր բանակցային կողմ է, սակայն ամբողջությամբ Լեռնային Ղարաբաղին փոխարինել չի կարող»:
«Հանրապետականի համար Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը գերխնդիր է եւ ամրագրված է ինչպես հանրապետության նախագահի, այնպես էլ կուսակցության նախընտրական բոլոր ծրագրերում», - շարունակեց Զաքարյանը: Միեւնույն ժամանակ, պատգամավորը ասում է, թե այսօր երաշխիքներ չկան, որ` «Հայաստանի ճանաչումից հետո անմիջապես կճանաչեն նաեւ պետություններ, որոնք կշիռ կտան այդ գործընթացին, ուսի մեզ համար լավագույն հնարավորությունը այսօր բանակցային գործընթացում խնդիրը խաղաղ առաջ տանելն է»:
«Մենք այս պահին չենք գտնում, որ պետք է այդ խնդիրը քննարկել», - հայտարարեց Արտակ Զաքարյանը` հավելելով. - «Հանրապետական կուսակցությունը, եթե [օրինագիծը] գնաց քվեարկության, քվեարկելու է, բնականաբար, նախաձեռնությանը դեմ` եթե այս 15 օրվա ընթացքում բանակցային գործընթացում արմատական փոփոխություններ տեղի չունենան»:
Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցին, այսօր ասաց, որ իրենց կարծիքով նպատակահարմար չէր հիմա քննարկում կազմակերպել խորհրդարանում, քանի որ այդ քննարկման ավարտը Դաշնակցության համար հստակ չէր:
«Եթե պետք է հարցը քվեարկության դրվի, ապա, մեր կարծիքով, այն պետք է քվեարկվի առանց դեմերի, առանց ձեռնպահների: Քանի որ վիճակն այդպիսին չէ` ինչ-ինչ պատճառներով, մենք չենք գտնում նպատակահարմար քվեարկության ռիսկի գնալ», - նշեց Հովհաննիսյանը, հավելելով, որ եթե, այնուամենայնիվ, հարցը Ազգային ժողովի հաջորդ քառօրյա նստաշրջանում քվեարկության դրվի, Դաշնակցությունը կողմ է քվեարկելու Լեռնային Ղարաբաղը ճանաչելու նախաձեռնությանը: