Շվեդական ակադեմիան հայտարարել է, որ մրցանակը պերուացի գրողին է շնորհել «իշխանության կառուցվածքի մանրակրկիտ նկարագրության եւ անհատի դիմադրության, ընդվզման ու պարտության վառ պատկերների համար»:
74-ամյա Լյոսան իսպանախոս աշխարհի ամենահռչակավոր գրողներից է, ավելի քան երեք տասնյակ վեպերի, դրամաների եւ էսսեների հեղինակ: 1995 թվականին նրան շնորհվել է իսպանախոս աշխարհի ամենահեղինակավոր` Սերվանտեսի անվան մրցանակը:
Միջազգային հռչակ Լյոսային բերել են «Քաղաքը եւ շները» (որի անգլերեն թարգմանությունը վերնագրված է «Հերոսի ժամանակը»), «Կանաչ տունը» վեպերը:
Լյոսան լատինամերիկացի առաջին գրողն է, որ արժանանում է Նոբելյան մրցանակին 1982 թվականից ի վեր, երբ այն շնորհվել էր կոլումբիացի Գաբրիել Գարսիա Մարկեսին:
«Նա հրաշալի պատմող է, բայց` խիստ յուրահատուկ պատմող: Մեկը, ով իր պատմություններն ամբողջովին գրականությանն է միահյուսում: Նրա գրքերը շատ հաճախ բարդ են կազմությամբ, իսկ երկխոսությունները նա պարզապես շատ մեծ վարպետությամբ է կազմում», - ասել է Նոբելյան մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղար Պետեր Ինգլանդը: - «Նա հավատում է աշխարհի բարելավմանը, փոփոխմանը: Նա հավատում է գեղարվեստական գրականությանն ու աշխարհը փոխելու գրականության հզոր ուժին»:
Հայաստանի գրողների միության քարտուղար, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի համոզմամբ, Լյոսան վաղուց պետք է արժանանար այդ մրցանակին:
«Նա բորխեսյան դպրոցի հետեւորդներից է, շատ տաղանդավոր գրող», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գրիգորյանը:
Մարիո Վարգաս Լյոսային գրական վաստակը շատ բարձր է գնահատում գրականագետ, թարգմանիչ Ալեքսանդ Թոփչյանը. - «Դա նաեւ մրցանակ է լատինամերիկյան գրականությանը, որովհետեւ նախորդ Նոբելյան մրցանակակիրը այնտեղից Մարկեսն էր: Այնպես որ, ես սա համարում եմ լիովին արժանի եւ քաղաքական շեշտերից զուրկ»: