Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 11-ին երեք օրով կդադարեցվի գազի հոսքը Հայաստան


Հյուսիս - Հարավ մայրուղային գազատարի վրա ծրագրված վերականգնողական աշխատանքների հետ կապված` հոկտեմբերի 11-ի առավոտյան ժամանակավորապես դադարեցվելու է ռուսաստանյան գազի առաքումը Վրաստանի տարածքով Հայաստան:

«ՀայՌուսգազարդ» ընկերության փոխանցմամբ` Ղազախ - Սագուրամո 1000 միլիմետր տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման եւ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ Հայաստան բնական գազի մատակարարումը ժամականավորապես դադարեցնելու մասին հայտնել է Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը: Նախնական տվյալներով, աշխատանքները կտեւեն երեք օր:

«Գազամատակարարման դադարեցումը գազասպառման շուկայում չի հանգեցնի փոփոխությունների», - ասված է «ՀայՌուսգազարդ»-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG