Հոկտեմբերի 7-8-ը Երեւանում կայանալու է Ապակենտրոնացված համագործակցության հայ - ֆրանսիական համաժողովը, որին մասնակցելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան է ժամանել 130-հոգանոց պատվիրակություն:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, պատվիրակությունում ընդգրկված են հայաստանյան մարզերի ու քաղաքների հետ համագործակցություն հաստատած ֆրանսիական 25 տեղական ինքնակառավարման մարմինների` քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների ղեկավարներ:
Համաժողովի բացման արարողությանը ելույթ կունենան Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը եւ համաժողովի կազմակերպման ֆրանսիական հանձնախմբի նախագահ Յուբեր-Ժյուլիեն Լաֆերիերը: