Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ընդդիմությունը դեմ է լեզվի մասին նոր օրինագծին


«Նաշա Ուկրաինա» կուսակցության մոտավորապես 200 ակտիվիստներ Կիեւում պիկետ են կազմակերպել խորհրդարանի մոտ՝ պահանջելով չընդունել լեզվի մասին նոր օրինագիծը։

Իշխանամետ կուսակցությունների կողմից ներկայացված օրինագիծով առաջարկվում է երկրի մի շարք շրջաններում ռուսերենին տալ «ռեգիոնալ լեզվի» կարգավիճակ։

Ընդդիմությունը պնդում է, որ նման օրինագիծը անուղղելի վնաս կհասցնի ուկրաինական լեզվի զարգացմանը։

Ցուցարարները պաստառներ են պարզել՝ «մեկ երկիր, մեկ լեզու» կարգախոսով եւ կոչ են անում «վերջ տալ ռուսաֆիկացիային ու պաշտպանել ուկրաիներենը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG