Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հոկտեմբերի 8-ին կժամանի Հայաստան:
Առաջիկա պաշտոնական այցին առնչվող հարցեր են քննարկվել Հայաստանում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանի հետ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի այսօր կայացած հանդիպման ընթացքում:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունները եւ կարեւորել գործակցությունը տարբեր ուղղություններով: