Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը հայտնել է, որ ծրագրում է սեփական կուսակցությունը հիմնել, որը նպատակ ունի զարգացնել ժողովրդավարությունը Ռուսաստանում:
Այդ մասին Լուժկովն ասել է պաշտոնանկությունից հետո տված առաջին հարցազրույցում` նշելով, որ չի պատրաստվում դատական կարգով վիճարկել իրեն աշխատանքից ազատելու` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի որոշումը, քանի որ չի հավատում, թե ռուսաստանյան դատարանները Կրեմլի հրամանին կհակառակվեն:
Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը 18 տարի զբաղեցրած Յուրի Լուժկովը աշխատանքից հեռացվեց սեպտեմբերի 28-ին` Ռուսաստանի նախագահի վստահությունը կորցնելու հիմնավորմամբ: