Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը («Բարգավաճ Հայաստան») երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվեց հավելյալ մեկնաբանություններ տալ իր հրաժարականի պատճառների մասին:
Պատասխանելով լրագրողների հարցին` Արեւիկ Պետրոսյանը ասաց, որ կուսակցության ղեկավարի հետ քննարկում են ունեցել եւ արդյունքում ինքը ներկայացրել է հրաժարականի մասին դիմում. - «Այլ մեկնաբանություններ տալու ցանկություն չունեմ: Որեւէ մեկը որեւէ բան պահանջել չի կարող: Դա եղել է կուսակցության որոշում, որը ես ընդունել եմ»:
Մի շարք պատգամավորների բնորոշմամբ, Արեւիկ Պետրոսյանը նոր ավանդույթ մտցրեց Հայաստանի խորհրդարանում. հեռացավ ոչ թե նեղացած, այլ` շնորհակալություն հայտնելով իր գործընկերներին:
Նա, սակայն, ներկայացնելով իր կատարած օրենսդրական աշխատանքը, իր մասնակցությունը 2007-ի խորհրդարական ընտրությունների քարոզարշավին` չնշեց, թե որ կուսակցության հետ էր մասնակցում քարոզարշավին:
«Ազգային ժողովի ընտրություններին չեմ մասնակցել պաշտոն զբաղեցնելու համար, ընտրարշավին ունեցել եմ ակտիվ մասնակցություն` ներկայացնելով առաջարկներ, տեսակետներ այն ոլորտների վերաբերյալ, որոնց տիրապետել եմ նաեւ գործնականում», - մասնավորապես, ասաց Պետրոսյանը:
Այս առչությամբ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին Պետրոսյանը պարզաբանեց. - «Ազգային ժողովի ամբիոնը կուսակցության խնդիրներ բարձրացնելու համար չէ, Ազգային ժողովի ամբիոնը դա պետությանը, հանրությանը հուզող խնդիրներ բարձրաձայնելն է եւ քաղաքական այլ ուժերի հետ հարաբերակցությունների հետ կապված հարցեր ճշտելն է, այդ պատճառով ես կուսակցության անունը այստեղ չհիշատակեցի»:
Նա հավելեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս չի գալու. - «Ես շարունակելու եմ մնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Ինչպես դուք նկատեցինք, այդ մասով ես որեւէ ակնարկ չկատարեցի»:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե մտադիր է դառնալ Սահմանադրական դատարանի անդամ` Ազգային ժողովի նախկին փոխխոսնակը ասաց. - «Այդ տեղեկատվությունը ինձ համար նորություն էր: Բայց նաեւ պետք է նշեմ, որ դրական եմ ընդունում, որովհետեւ իրեն հարգող ցանկացած իրավաբանի համար արդարադատություն իրականացնող բարձրագույն մարմնում պաշտոն զբաղեցնելը բարձր պատիվ է»:
Խորհրդարանի նոր փոխխոսնակի ընտրությունը կանցկացվի, ամենայն հավանականությամբ, հինշաբթի օրը: Թեկնածուն նախկինում «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, 2007-ից անկախ պատգամավոր, իսկ այսօր «Բարգավաճ Հայաստան»-ի անդամ Սամվել Բալասանյանն է:
Լրագրողներից մեկի հարցին, թե ճիշտ է արդյոք, որ իր թեկնածությունը որոշել են նախագահ Սերժ Սարգսյանն ու «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Բալասանյանը արձագանքեց. - «Ճիշտն ասած կոալիցիայի որոշումն է: Այսինքն` [«Բարգավաճ Հայաստան»-ի] քաղխորհուրդը որոշել է, կոալիցիան պետք է որ հաստատի, որովհետեւ կա նաեւ հուշագիր դրա համար»:
Հիշեցմանը, որ 2006-ին, երբ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականից (Ազգային ժողովի նախագահի պաշտոնից) հետո կուսակցության մի շարք անդամներ դուրս եկան կուսակցությունից, ինքը հայտարարել էր, թե իր ճակատին է գրված «Օրինաց երկիր», Բալասանյանը արձագանքեց. - «Ճակատին գրված մնաց` «Օրինաց երկիր», եւ ես այդ բառերը պատահական չեմ ասել: Ասել եմ` նվիրվածության աստիճան ունենալով: Լրիվ նույն նվիրվածությունը ունեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված, աշխատելու եմ` չփոխելով իմ սկզբունքները»: