Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարում է «Բազմազանության արտոնագիր» վիճակախաղի 2012 թվականի խաղարկության գրանցման գործընթացը սկսելու մասին:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` 2012 թվականի վիճակախաղի մասնակցության դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով, սկսած հոկտեմբերի 5-ից մինչեւ նոյեմբերի 3-ը: Մասնակցության համար պետք է այցելել www.dvlottery.state.gov կայքը եւ լրացնել օնլայն/առցանց դիմում:
Կոնգրեսի որոշման համաձայն իրականացվող ներգաղթային արտոնագրի ամենամյա վիճակախաղը կազմակերպվում է Պետդեպարտամենտի կողմից: Ամեն տարի մշտական բնակության առավելագույնը 55 հազար արտոնագիր է տրամադրվում ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին:
Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է հաղթողներին, որոնք իրավունք են ստանում ներգաղթային արտոնագրի դիմում ներկայացնել: Այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50 հազարը, իրավունք չունեն մասնակցել այս ծրագրին: 2012 թվականին նախորդ տարվա խաղարկությանը մասնակցելու իրավասու երկրների շարքում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Պետդեպարտամենտը 2005 թվականին ներդրել է դիմումների ներկայացման էլեկտրոնային համակարգ` գործընթացն առավել արդյունավետ ու ապահով դարձնելու համար: Կիրառվող տեխնոլոգիաները թույլ են տալիս հայտնաբերել կեղծիքները եւ այն դեպքերը, երբ ներկայացվում են մեկից ավելի դիմումներ մեկ հոգու անունից: