Մատչելիության հղումներ

Բոսնիա եւ Հերցեգովինայում ամփոփում են ընտրությունների արդյունքները


Բոսնիա եւ Հերցեգովինայում ամփոփում են համապետական ընտրությունների արդյունքները:

Նախնական տվյալներով` երկրի իշխանության բարձրագույն մարմին են անցել երկու ոչ ծայրահեղ քաղաքական գործիչներ եւ ազգայնականների մեկ ներկայացուցիչ:

Նախնական արդյունքներով, Նախագահությունում մահմեդականների ներկայացուցիչը կլինի Բակիր Իզեթբեգովիչը` բոսնիացի մահմեդականների նախկին առաջնորդի որդին: Խորվաթների շրջանում հաղթել է Ժելկո Կոմշիչը:

Այս քաղաքական գործիչները հանդես են գալիս Բոսնիայի միասնության օգտին:

Միեւնույն ժամանակ, բոսնիացի սերբերի շրջանում առաջատարն է Նեբոյշա Ռադմանովիչը, ով նախագահության գործող անդամ է եւ հանդես է գալիս մահմեդա-խորվաթական դաշնությունից բոսնիացի սերբերի հանրապետության անջատման օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG