Մատչելիության հղումներ

Թուրքիան եւ Եվրամիությունը արդեն 5 տարի է` բանակցում են անդամակցության շուրջ


«Ժամանակն է, որ պաշտոնական Բրյուսելը հստակ որոշում կայացնի Թուրքիայի անդամակցության », - այսօր հայտարարել է պետնախարար, Եվրամիությունում Թուրքիայի բանագնաց էգեմեն Բաղիշը եւ ընդգծել, որ պաշտոնական Անկարան շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիության առջեւ ստանձնած պարտավորություններին։

2005 թվականին պաշտոնական Բրյուսելն ու Անկարան Լյուքսեմբուրգում սկսեցին բանակցությունները անդամակցության շուրջ։ Գործընթացը, սակայն, մի շարք ոլորտներում սառեցվեց` Կիպրոսի հարցի, ինչպես նաեւ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության հետ կապված խնդիրների պատճառով։

«Մենք մտադիր չենք ետ կանգնել այս ճանապարհից, եւ կգնանք մինչեւ լիակատար անդամակցություն», - հայտարարել է Բաղիշը եւ ընդգծել. - «Վերջին տարիների բարեփոխումներից հետո Թուրքիան դարձել է առավել ազատական, տնտեսապես հզոր եւ ծանրակշիռ` արտաքին քաղաքականության ոլորտում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG