Մատչելիության հղումներ

Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի «արդարացի» կարգավորման համար


Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը տարածաշրջանի երկրներից որեւէ մեկին ձեռնտու չէ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը՝ երեկ թուրքական խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ։

«Հենց այդ պատճառով Թուրքիան ուզում է կարգավորել թե՛ իր, թե՛ Ադրբեջանի հարաբերությունները Հայաստանի հետ», - ասել է Թուրքիայի նախագահը` հավելելով, թե պաշտոնական Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել ղարաբաղյան խնդրի «արդարացի» կարգավորմանը հասնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG