Մատչելիության հղումներ

Անցած օրվա ընթացքում Ուսամա Բին Լադենը երկու հայտարարություն է տարածել


Պակիստանում վերջին ջրհեղեղների կապակցությամբ ինտերնետում հայտնվել է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա Բին Լադենին վերագրվող երկու հաղորդագրություն:

Ինչպես հայտնում է ամերիկյան SITE Intelligence Group կազմակերպությունը, ընդամենը մեկ օրվա ընթացքում իսլամիստական կայքերում հայտնված երկու տարբեր հայտարարություններից առաջինում ասվում է այն մասին, որ հարկավոր է ստեղծել հատուկ մարմին, որը աջակցություն կտրամադրի զինված կոնֆլիկտներից եւ աղետներից տուժած մուսուլմաններին: Երկրորդ հաղորդագրության համաձայն, Բին Լադենը ասել է, որ մահմեդական երկրները բավարար քայլեր չեն ձեռնարկել ջրհեղեղներից տուժած Պակիստանի ժողովրդին օգնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG