Մատչելիության հղումներ

Մամեդյարովը Հայաստանին մեղադրում է «ծայրահեղ ապակառուցողական» դիրքորոշման համար


Չնայած Ադրբեջանի եւ միջազգային հանրության ջանքերին՝ Հայաստանը շարունակում է ծայրահեղ ապակառուցողական դիրքորոշում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, երեկ Բրյուսելում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, հանդես գալով ՆԱՏՕ-ի խորհրդի նիստում, Մամեդյարովը Հայաստանին մեղադրել է շփման գծում ռազմական միջադեպեր սադրելու մեջ:

«Ադրբեջանական կողմը կարեւոր է համարում հրադադարի ռեժիմի ամրապնդումը` նոր զոհերից ու կորուստներից խուսափելու համար», - հայտարարել է Մամեդյարովը ու հավելել. - «Ներկայումս մենք շատ նուրբ իրավիճակում ենք հայտնվել. խնդիրը միայն այն չէ, թե արդյո՞ք Հայաստանն ընդունում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջարկները, այլ այն, թե արդյոք Երեւանն իսկապես ուզում է որեւէ կերպ փոխել ներկայիս ստատուս–քվոն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG