Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը կարեւոր կադրային փոփոխություններ է կատարում պաշտպանության նախարարի աշխատակազմում


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Դավիթ Տոնոյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին։

Մեկ այլ հրամանագրով, նախագահը պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից:

Երկու հրամանագրերի մասին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG