Վրաստանը անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եւ Դաշինքը նրան կօգնի այդ հարցում: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպման ժամանակ:
Ռասմուսենը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի Բուխարեստյան գագաթնաժողովի այդ որոշումը «կասկածի ենթակա չէ»: «Մեր որոշումը միանշանակ է, եւ այն իրականացվելու է», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ` Ռասմուսենը նաեւ վերահաստատել է ՆԱՏՕ-ի նվիրվածությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը: