Բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունու քննչական բաժնին` վկայակոչելով 2009 թվականի փետրվարին իր նկատմամբ հարուցված անհիմն քրեական գործը:
Սուխուդյանին մեղադրում էին Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի արդեն նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու մեջ: Սակայն շուտով հասարակական լայն շրջանակների քննադատության արդյունքում Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, եւ ուսուցչի դեմ հարուցվեց քրեական գործ` անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար, Լեւոն Ավագյանը ազատազրկման դատապարտվեց:
Բնապահպան ակտիվիստը պնդում է, որ Էրեբունու քննչական բաժինը իր նկատմամբ իրականացրել է ոչ օբյեկտիվ նախաքննություն, անհիմն մեղադրանք է առաջադրել, սակայն շարունակում է մնալ անպատիժ:
Այս տարվա հունիսին Սուխուդյանը գլխավոր դատախազին ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում` Էրեբունու քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում իր նկատմամբ անօրինական գործողություններ կատարելու մասին: Հաղորդումը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Հատուկ քննչական ծառայության քննիչ Հարությունյանը սեպտեմբերի սկզբին որոշում է կայացրել, ըստ որի` քրեական գործի հարուցումը մերժվել է` Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի նախկին քննիչ Վիգեն Մեսրոպյանի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
«Պատճառաբանելով, որ «գիտեք, մենք Վիգեն Մեսրոպյանին` քննիչին, կանչել ենք, ոչ մի թշնամություն նա քո հանդեպ չի ունեցել, ուստի մերժում ենք հայցը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սուխուդյանը` հավելելով. - «Ինչն է հետաքրքիր` որ ես միայն Վիգեն Մեսրոպյանի անունը այնտեղ չեմ տվել, ես ամբողջ տվել եմ այն խումբը` քննչականի, որը մեր գործն էր մշակում, սարքում, հյուսում ...»:
Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով: Գործի կարճման մասին Գլխավոր դատախազության հրապարակած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված էր. - «Երեւան քաղաքի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունու քննչական բաժինը յուրովի է մեկնաբանել նախկինում ձեռք բերված ապացույցները: Բացի այդ` ձեռք են բերվել նոր ապացույցներ, որոնց վերլուծության արդյունքում չի հիմնավորվել Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը»:
Էրեբունու քննչականը, փաստորեն, իր յուրովի մեկնաբանման համար մնում է անպատիժ, ընդգծում է Մարիամ Սուխուդյանը` պնդելով, որ բաժնի աշխատակիցների գործողությունները չեն արժանացել համապատասխան իրավական գնահատականի, հետեւապես` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն անօրինական է:
«Անպատիժ չի անցնի այդ ամենը, մի օր ես պետք է իրենց դուռը թակեի, ու հիմա այդ օրը եկել է: Մինչեւ Եվրադատարան ես գնալու եմ` եթե մեզ մոտ այս հարցը չլուծվի, դուրս եմ գալու Հայաստանի Հանրապետության շրջանակներից», - հավաստիացրեց Սուխուդյանը: