Մատչելիության հղումներ

Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը մեկնաբանել է Բրայզայի հետ կապված իրավիճակը


Սպիտակ տան եւ Պետդեպարտամենտի կողմից ոչ մի խոչընդոտ չկա Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման հարցում: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է Միացյալ Նահանգների դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերի Դեւիդսոնը:

«Այժմ Մեթյու Բրայզայի թեկնածությունը քննարկվում է ԱՄՆ-ի Սենատում, եւ ամենը, ինչ մենք կարող ենք անել` սպասելն է», - ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Դեւիդսոնը:

Շեշտելով, որ տվյալ հարցի լուծումը Սենատի` ԱՄՆ-ի իշխանության անկախ մարմնի իրավասությունների շրջանակում է, նա հավելել է. - «Ադրբեջանում դեսպանի նշանակման այլ ճանապարհ չկա»:

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը Սենատում արգելափակել են հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG