Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը ուղերձ է պատրաստել Եվրախորհրդին


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պատրաստել է ուղերձ Եվրոպայի խորհրդին, որի տեքստը ծրագրում է ԵԽ-ի հայաստանյան կառույցին փոխանցել հոկտեմբերի 1-ի երթի ժամանակ:

Ուղերձի նախագիծը հավանության է արժանացել ՀԱԿ-ի քաղխորհրդի այսօրվա նիստում, որը վարել է ընդդիմադիր շարժման առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ի գրասենյակի հաղորդագրության համաձայն` «նիստում քննարկվել են նաեւ շարժման հետագա անելիքները Կոնգրեսի հայտարարած նոր մարտավարության համատեքստում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG