Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի առաջին նիստը։
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է. - «Ստեղծել ենք ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհուրդ, որի նախաձեռնությունը հիմնականում գալիս էր հասարակական կազմակերպություններից։ Նրանք մշակել էին բավական լուրջ եւ ծավալուն փաստաթուղթ, որը մեր համապատասխան պետական կառույցների հետ միասին վերամշակվեց եւ անցավ բավական լուրջ քննարկումներ։ Արդյունքում ունեցանք նաեւ ազգային ռազմավարության ծրագիր, որը հաստատվեց կառավարության կողմից եւ որը համալիր լուծումներ առաջարկելու առաջին փորձն էր` Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթեւեկության անվտանգության խնդիրները լուծելու ուղղությամբ»։
Խորհուրդը հաստատել է Հայաստանի եւ Երեւանի համար նախատեսված 5 տարվա գործողությունների ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին առաջարկը, աշխատանքային խմբերի կազմն ու պարտականությունները, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ սոցիալական գովազդներ եւ հեռուստատեսային հաղորդումներ պատրաստելու առաջարկը։
Նշվել է, որ Հայաստանում նոյեմբերի 15-20-ը նախատեսվում է իրականացնել ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ` «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով։