Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)` Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում օպերատիվ գործունեության վարչության ղեկավար Պասկալ Մեժ Վագների հետ քննարկել է ադրբեջանցի երկու զոհված զինծառայողների մարմինները վերադարձնելու հարցը:
Ինչպես տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը, հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ռազմագերիների վերադարձի հարցը:
Ադրբեջանցի զինծառայող Մուբարիզ Իբրահիմովը զոհվել է հունիսի 18-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած դիմահար մերձամարտի ժամանակ: Երկրորդ զինծառայողը, որի մարմինը վերադարձնելու մասին խոսվել է ԿԽՄԿ-ի ներկայացուցչի հետ Աբիեւի հանդիպման ժամանակ, ըստ ամենայնի, շփման գծում սեպտեմբերի 4-ի միջադեպի ժամանակ զոհված ադրբեջանցին է: