Մատչելիության հղումներ

Հայ եկեղեցին դատապարտում է Ղուրանի այրման դեպքերը եւ հայտարարությունները


Գերագույն հոգեւոր խորհուրդը` նախագահությամբ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի, դատապարտում է Ղուրանի այրման դեպքերը եւ այդ մասին կատարված հայտարարությունները:

«Լինելով միջկրոնական ու միջեկեղեցական երկխոսությունների ջատագով` Հայոց Եկեղեցին մշտապես հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր ժողովրդի կրոնական զգացումներին ու արժեքներին», - ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG