Մոտ ժամանակներս նախատեսվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այցը Ադրբեջան: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը` առանց հստակեցնելու այցի ժամկետները:
«Այդ այցը վկայում է երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սերտ կապերի մասին», - ասել է ադրբեջանցի դիվանագետը` հավելելով, թե Ադրբեջանը եւ Իրանը ոչ միայն հարեւան, այլեւ եղբայրական երկրներ են: