Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի նախկին աշխատակիցը ընդունել է իր մեղքը


54-ամյա գլենդեյլցի Հակոբ Հովհաննիսյանը, ով աշխատել է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանում եւ մեղադրվում է կեղծ փաստաթղթեր կազմելու համար, երկուշաբթի օրը դատարանում ընդունել է իր մեղքը։ Այդ մասին հաղորդում է Glendale News Press պարբերականը:

Հովհաննիսյանը մեղադրվում է արտաքսման ենթակա ապօրինի ներգաղթյալներին, այդ թվում մի քանի հանցագործի, կեղծ նամակներ տրամադրելու համար, որոնց միջոցով նրանք խուսափել են վտարումից։ Այժմ նա կարող է դատապարտվել մինչեւ 5 տարվա ազատազրկման։ Ակնկալվում է, որ դատավճիռը կհրապարակվի եկող տարվա սկզբին:

Այդ գործով կա եւս 4 մեղադրյալ, որոնք դեռեւս դատարանի առջեւ չեն կանգնել: Նրանց թվում է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը, մյուս 3-ը նույնպես հայեր են:

Ըստ ներկայացված մեղադրանքի` Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանի անունից մի քանի տասնյակ կեղծ նամակ է պատրաստվել։ Հայտնի է, որ առնվազն 5 նման նամակ վաճառվել է 37-հազարական դոլարով:

Ղալումյանը անցած տարվա հուլիսին «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG