«Մենք բոլորս սպասման մեջ ենք մի մեծ իրադարձության, որը Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջիկա այցն է Հայաստան` սեպտեմբերի 22-ին եւ 23-ին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «21-ի հեռանկար» դասական երաժշտության միջազգային 11-րդ փառատոնի գլխավոր մենեջեն Սոնա Հովհաննիսյանը: - «Բավականին ժամանակ բանակցությունների մեջ էինք նվագախմբի հետ, որովհետեւ այդ կարգի նվագախմբերը իսկապես 4-5 տարի առաջ են պլանավորում իրենց համերգային գործունեությունը»:
Հովհաննիսյանը նշեց, որ այժմ բանակցություններ են վարում Բեռլինի, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:
Առաջին համերգի ժամանակ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի Էդվարդ Թոփչյանը: Համերգին կմասնակցի աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին:
Երկրորդ համերգը տեղի կունենա Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: Հասմիկ Պապյանն ու Բարսեղ Թումանյանը, Լոնդոնի ֆիլհարմոնիկի նվագակցությամբ կկատարեն արիաներ հանրահայտ օպերաներից:
«Նախադեպը չունեցող, բացառիկ իրադարձություն է: Ընդհանրապես այդ կարգի նվագախումբ Հայաստանում չի եղել: Քլիվլենդի նվագախմբի այցից հետո` [անցած դարի] 60-ական թվականներին», - «Ազատություն» ասաց Թոփչյանը: