Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահը իր ուղերձում, մասնավորապես, նշել է. - «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Հայաստան վերջերս կատարած այցի ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, որ հայ - ռուսական բարեկամության եւ բարիդրացիության բազմադարյա ավանդույթները շարունակում են ամրապնդվել: Մեր քաղաքացիները հպարտանում են մեր ընդհանուր պատմության փառավոր էջերով, համատեղ հաջողություններով եւ հաղթանակներով: Դրա վառ օրինակը «Պատվո բլուր» հուշահամալիրի վերականգնումն էր, որի բացմանը մենք Ձեզ հետ միասին մասնակցեցինք: Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին` մեր զինվորների հիշատակին հոգատարությամբ վերաբերվելու համար»:
«Հայաստանը եւ Ռուսաստանը վստահության եւ համագործակցության հուսալի հիմքի վրա այսօր կառուցում են ռազմավարական գործընկերային հարաբերություններ, վարում են ակտիվ քաղաքական երկխոսություն, տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում ավելի ու ավելի արդյունավետ են համակարգում իրենց քայլերը: Մենք հասել ենք տնտեսության` ներառյալ նորարարության, ինչպես նաեւ հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի առաջխաղացման գործում կարեւոր որոշումների կայացմանը», - ասված է Դմիտրի Մեդվեդեւի ուղերձում: - «Վստահ եմ, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը կծառայի երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը` ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի նպաստ Անդրկովկասում խաղաղության եւ կայունության»:
Ռուսաստանի նախագահը Հայաստանի ժողովրդին մաղթում է խաղաղություն եւ բարգավաճում: